ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  
 
428-Ա  08.02.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի Հ.2384-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, հաշվի առնելով ըստ օրենքի 27.10.2017 թվականի ժառանգության իրավունքի վկայագիրը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2017 թվականի հուլիսի 12-ի «Երևանի Նուբարաշենի 16-րդ փողոցի հ.5/1 բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու, բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ  Հարություն Տիգրանի Փաշալյանի իրավունքները վերականգնելու, 54.22քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.2384-Ա որոշման վերնագրում, նախաբանում, 1-ին, 2-րդ, 3-րդ կետերում «Հարություն Տիգրանի Փաշալյանի» բառերից հետո լրացնել «Հովհաննես Հարությունի Փաշալյանի» բառերը, նախաբանի 1-ին պարբերությունում «Հարություն Տիգրանի Փաշալյանի (ծնված 10.05.1932թ.)» բառերից հետո լրացնել Հովհաննես Հարությունի Փաշալյանի (ծնված 16.12.1976թ.)» բառերով:  
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։


ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                         Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ