Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.02.2018


ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  
 
430-Ա  08.02.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ Ն.ՉԱՐԲԱԽԻ 4-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.24 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՐԺԻԿ ՄԱՆՈՒԿԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սերժիկ Մանուկի Համբարձումյանի (ծնված 23.11.1954թ.) դիմումը։ Երևանի Ն.Չարբախի 4-րդ փողոցի հ.24  հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 957քմ, որից 735.62քմ մակերեսով հողամասը՝ Սերժիկ Մանուկի Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (օրինական 740 քմ մակերեսով հողամասից պահպանվել է 735.62քմ մակերեսով հողամասը):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 28.12.2017թ. հ.1-0340, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 21.12.2017թ. հ.16915 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 11.01.2018թ. հ.20-Ել-09 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Ն.Չարբախի 4-րդ փողոցի հ.24 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Ն.Չարբախի 4-րդ փողոցի հ.24 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սերժիկ Մանուկի Համբարձումյանին սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 735.62քմ մակերեսով հողամասին կից 221.38քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 221.38քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական՝  Հ. Մուրադյանի վրա։        
                  


ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                      Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ