Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.11.2014

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ


4369-Ա, 21.11.2014թ.

 

ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼԻ ՓՈՂՈՑԻ Հ.40/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ
ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Շինարարների «Մեգա» ասոցիացիա» ՀԿ-ի տնօրեն Գ.Գալստյանի գրությունը՝ Ֆ.Վերֆելի փողոցի հ.40/2 հասցեում կազմակերպությանը տրամադրված (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 01.02.2010թ հ.2673921 վկայական) հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու խնդրանքով:
Քննարկվող հողամասը (ծածկագրեր՝ 01-006-603-001, 01-006-603-013 և 01-006-603-001) ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 4-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ և 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի հ.95-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 48-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 04.11.2014թ. հ.18-06/2-62757 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Ֆ.Վերֆելի փողոցի հ.40/2 հասցեում գտնվող, «Շինարարների «Մեգա» ասոցիացիա» ՀԿ-ին տրամադրված հողամասի մակերեսը կազմում է 2335.0քմ՝ անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայականում ամրագրված 2600.0քմ-ի փոխարեն։
2. Ֆ.Վերֆելի փողոցի հ.40/2 հասցեում գտնվող, «Շինարարների «Մեգա» ասոցիացիա» ՀԿ-ին տրամադրված 2335.0քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) կազմակերպությանը՝ տարածագնահատման 4-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 38 471 460 (երեսունութ միլիոն չորս հարյուր յոթանասունմեկ հազար չորս հարյուր վաթսուն) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
3. Հողամասի սահմանները որոշվում է սահմանված կարգով հաստատված հատակագծով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված հ.355-2007 գլխավոր հատակագիծը։
4. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, կազմակերպության հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր:
5. Ընդունել ի գիտություն, որ հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
6. Տեղեկացնել հողօգտագործողին, որ հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքա-պետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
8. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշի-նության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
9. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                   Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ