Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.12.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4385-Ա 10.12.2021թ.

 


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԲԱՐՁՈՒՆՔԻ ՍՏՈՐՈՏՈՒՄ, ՀՐԱԶԴԱՆԻ ՁՈՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԳՈՏՈՒ «ՀՐԱԶԴԱՆ» ՄԱՐԶԱԴԱՇՏԻՆ ՀԱՐԱԿԻՑ՝ ՀՅՈՒՍԻՍ-ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՆՈՐ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ, ՄՐՑՈՒՅԹԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասով և 50-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1043-1047 հոդվածներով, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 3-րդ գլխով, նոր մարզական կառույցի իրականացման նպատակով.
1. Հայտարարել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի բարձունքի ստորոտում, Հրազդանի ձորում գտնվող մարզական գոտու «Հրազդան» մարզադաշտին հարակից՝ հյուսիս-արևմտյան հատվածում Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզական կառույցի իրականացման նպատակով ճարտարապետական հայեցակարգի բաց հրապարակային մրցույթ:
2. Ստեղծել սույն որոշման 1-ին կետում նշված հայեցակարգի բաց հրապարակային մրցույթի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հ.1 հավելվածի:
3.Հաստատել մրցույթի կազմակերպման կանոնակարգը՝ համաձայն հ.2 հավելվածի:
4. Սահմանել, որ առաջին փուլով՝ նոր մարզական կառույցի ճարտարապետական հայեցակարգի բաց հրապարակային մրցույթի կազմակերպմամբ ակնկալվում է Ալբերտ Ազարյանի անվան սպորտային գիմնաստիկայի մարզադպրոցի համար նախնական կազմված նախագծման առաջադրանքը լրամշակել մրցութային արդյունքների ամփոփմամբ ընտրված առաջարկների օգնությամբ, ձևավորել հստակ տեխնիկական առաջադրանք և գնումների գործընթացով կազմակերպել երկրորդ փուլի նախագծային աշխատանքների մրցույթը:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դ.Դալլաքյանի վրա։
6. Որոշման կատարման նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի խորհրդական Դ.Ճգնավորյանը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                         Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ