Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.12.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4524-Ա 03.12.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐՔԻ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.56 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԵՆԻԿ ԱԼԲԵՐՏԻ ԱՂԱՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 13.19ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գենիկ Ալբերտի Աղայանի (ծնված 05.07.1947թ.)դիմումը։ Երևանի Նորքի 1-ին նրբանցքի հ.56 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 313.19քմ:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 13.09.2019թ. հ.01-0638, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 21.10.2019թ. հ.18040 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 04.10.2019թ. հ.20-Ել-1770 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Նորքի 1-ին նրբանցքի հ.56 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 1-ին հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Նորքի 1-ին նրբանցքի հ.56 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գենիկ Ալբերտի Աղայանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 300քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 300քմ մակերեսով հողամասի և 313.19քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Սույն որոշման 1-ին կետում նշված 300քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 13.19քմ մակերեսով հողամասը տարածագնահատման 5-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Գենիկ Ալբերտի Աղայանին։
3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մ.Աղաբեկյանին՝ Երևանի քաղաքապետի անունից Գենիկ Ալբերտի Աղայանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։
4.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
5.Ընդունել ի գիտություն, որ
1)քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում հողամասի առուվաճառքի պայմանագրի վրա, եթե դրա բոլոր պայմանները շարադրված են ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, չի պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով,

2)հողամասի առուվաճառքի պայմանագիրն ենթակա է նոտարական վավերացման, եթե դրա պայմանները շարադրված չեն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ դրանից ծագող իրավունքները <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան նշված պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում։
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
7.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ