ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


460-Ա 14.02.2020թ.

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ
ՔՆՆԵԼՈՒ ՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2013
ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 4180-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ
ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 2191-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 2449-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, <<Գովազդի մասին>> օրենքի 26-րդ հոդվածի 1.1-րդ և 2.1-րդ մասերով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով և 23-րդ հոդվածի 6-րդ մասով՝
1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 48-րդ, 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 54.1-րդ, 54.2-րդ, 54.3-րդ, 56-րդ, 58-րդ հոդվածի 1-ին մասով, 124.7-րդ հոդվածով, 150.1-150.6-րդ հոդվածներով (միայն Երևան քաղաքի միջով անցնող միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների մասով), 150.10-րդ հոդվածով (միայն Երևան քաղաքի միջով անցնող միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների մասով), 152.2-րդ հոդվածի 1-ին մասով, 154-րդ, 154.1-րդ, 156-րդ, 156.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ մասնավոր գերեզմանատների մասով, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ մասերով, 157-րդ հոդվածի 2-րդ մասով, 157.15-րդ, 158-րդ (բացառությամբ 2-րդ, 3-րդ, 12-րդ, 17-րդ, 19-րդ, 21-րդ, 26-րդ, 27-րդ մասերի), 169.14-րդ հոդվածի 4-րդ մասով, 180-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, 180.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով, 189.11-րդ, 189.12-րդ և 189.18-րդ հոդվածներով և «Գովազդի մասին» օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և որոշումներ ընդունելու Երևանի քաղաքապետի լիազորությունները վերապահել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Արամ Աբովյանին:
2.Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Արամ Աբովյանի բացակայության՝ գործուղման, արձակուրդի, հիվանդության և այլ դեպքերում, սույն որոշման 1-ին կետով սահմանված լիազորությունները վերապահել՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի գլխավոր մասնագետ Վաղինակ Անանյանին:
3. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2013 թվականի օգոստոսի 23-ի <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և որոշումներ ընդունելու Երևանի քաղաքապետի լիազորությունները վերապահելու մասին>> N 4180-Ա որոշումը:
4. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                         Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ