ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.12.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

4608-Ա  18.12.2017թ.
     
ԹՈԹՈՎԵՆՑԻ ՓՈՂՈՑԻ Հ.2/1 ՀԱՍՑԵՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ
ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ, ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


       
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 25.05.2017թ. հ.18-06/534 եզրակացությունը.
1.Սահմանել, որ Թոթովենցի փողոցի հ.2/1 հասցեում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին տրամադրված 44921,24քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված գլխավոր հատակագծերը:
2.Ընդունել ի գիտություն, որ.
1)Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ Թոթովենցի փողոցի հ.2/1 հասցեում տրամադրված 44921,24քմ մակերեսով հողամասի համար հաստատված հատակագիծը ենթակա է գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում.
2)Թոթովենցի փողոցի  հ.2/1 հասցեում, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին տրամադրված 44921,24քմ մակերեսով հողամասի նկատմամբ անհատույց օգտագործման պայմանները սահմանված են 10.11.2006թ. հ.6467 հողի անհատույց օգտագործման պայմանագրով և 25.05.2012թ. հ.1620 համաձայնագրով.
3)Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծով՝ քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ ընդհանուր օգտագործման հասարակական նշանակության տարածքների գոտում, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 24-ի հ.1517-Ն որոշմամբ այն փոխանցվել է Երևան համայնքին՝ բնակավայրերի նպատակային /կատեգորիայի/ և ընդհանուր օգտագործման գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակություններով։
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
4.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
                          


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ              Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ