Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


464-Ա 14.02.2020թ.


«ՓԱՐԿԻՆԳ ՍԻԹԻ ՍԵՐՎԻՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 34-35-րդ հոդվածներով, 67-րդ հոդվածի 1-ին մասի է) կետով.
1. «Փարկինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնել 777.272.000 (յոթ հարյուր յոթանասունյոթ միլիոն երկու հարյուր յոթանասուներկու հազար) դրամով՝ լրացուցիչ 777.272 (յոթ հարյուր յոթանասունյոթ հազար երկու հարյուր յոթանասուներկու) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերի տեղաբաշխմամբ, յուրաքանչյուրը՝ 1000 (մեկ հազար) դրամ անվանական արժեքով:
2. Սահմանել, որ.
1) լրացուցիչ տեղաբաշխվող 777.272 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները հաստատվելու են երկամսյա ժամկետում.
2) լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվությունը պատկանում է Երևան համայնքին:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                            Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ