Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


465-Ա 14.02.2020թ.


«ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 34-35-րդ հոդվածներով, 67-րդ հոդվածի 1-ին մասի է) կետով.
1. «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնել 275.000.000 (երկու հարյուր յոթանասունհինգ միլիոն) դրամով՝ լրացուցիչ 27.500 (քսանյոթ հազար հինգ հարյուր) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերի տեղաբաշխմամբ, յուրաքանչյուրը՝ 10.000 (տասը հազար) դրամ անվանական արժեքով:
2. Սահմանել, որ.
1) լրացուցիչ տեղաբաշխվող 27.500 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները հաստատվելու են երկամսյա ժամկետում.
2) լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի ձեռքբերման նախա-պատվությունը պատկանում է Երևան համայնքին:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                               Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ