Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


466-Ա 14.02.2020թ.

 

«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՆՈՐ ԱՂԲԱՎԱՅՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 34-35-րդ հոդվածներով, 67-րդ հոդվածի 1-ին մասի է) կետով.
1. «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնել 22.170.000 (քսաներկու միլիոն հարյուր յոթանասուն հազար) դրամով՝ լրացուցիչ 2217 (երկու հազար երկու հարյուր տասնյոթ) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերի տեղաբաշխմամբ, յուրաքանչյուրը՝ 10.000 (տասը հազար) դրամ անվանական արժեքով:
2. Սահմանել, որ.
1) լրացուցիչ տեղաբաշխվող 2217 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները հաստատվելու են երկամսյա ժամկետում.
2) լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվությունը պատկանում է Երևան համայնքին:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                        Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ