Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


467-Ա 14.02.2020թ.


ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 59-րդ և 67-րդ հոդվածներով.
1. Թույլատրել «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն) վերջինիս հաշվապահական հաշվեկշռում հաշվառված 2008 թվականի արտադրության Mersedes-Benz-S550 մակնիշի ավտոմեքենան օտարել աճուրդով՝ մեկնարկային գին ընդունելով 7600.0 հազ.դրամ՝ «ԱՆՏ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից գնահատված շուկայական արժեքը:
2. Հանձնարարել Ընկերության տնօրենին՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում կատարել օտարված ավտոմեքենաներին վերաբերող համապատասխան փաստաթղթերի ձևակերպումները:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի և Ընկերության տնօրենի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հր.Սարգսյանի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ