Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

26.02.2015

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

 

489-Ա, 26.02.2015թ.

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հավելվածներ

 

Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի 2015թ. փետրվարի 20-ին կայացած նիստի հ.1-6 արձանագրությունները, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի հ.286 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 23-րդ կետով.
1. Համաձայն սույն որոշման հ.1-5 հավելվածների 2015թ. փետրվարի 20-ին կայացած հողամասի աճուրդային վաճառքի հաղթողներին տրամադրել հողամասեր:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի քարտուղարին` սահմանված ժամկետում ապահովել սույն որոշմամբ աճուրդում հաղթող /գնորդ/ ճանաչված անձանց կողմից վճարման ենթակա գումարի մուծումը /փոխանցումը/ Երևանի քաղաքապետարանի հ.900015211411 հաշվարկային հաշվին:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին` ապահովել աճուրդի մասնակից չհաղթած հայտատուների կողմից Երևանի քաղաքապետարանի 900015211411 հաշվարկային հաշվին մուծված նախավճարների վերադարձը (հավելված հ.6):
4. Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 15.12.2005թ հ2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը սույն որոշման h.1-5 հավելվածներում նշված հողամասերի գործառնական նշանակությունը սահմանել հասարակական կառուցապատման:
5. Երևանի քաղաքապետի 02.02.2015թ հ.178-Ա որոշման հ.3 հավելվածի 4-րդ կետում «20.03» թիվը փոխարինել «20.3» թվով:
6. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` աճուրդով գնված հողամասերի վճարման ենթակա գումարների /սահմանված ժամկետում ու կարգով/ վճարումները կատարելուց հետո, աճուրդում հաղթողներին ապահովել հողամասերի հատակագծերով, նշահարման ակտերով, ճարտարապետահատակագծային առաջադրանքներով, կնքել հողամասերի օտարման պայմանագրեր:
7. Ընդունել ի գիտություն, որ.
1) աճուրդում հաղթած անձինք հողամասերի հասցեի ծառայության դիմաց վճարում են 15000 դրամ Երևանի քաղաքապետարանի 900015211452 հաշվեհամարին:
2) հողամասերի օտարման պայմանագրերը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանը:



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ