Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ

 

498-Ա  15.02.2018թ.


ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.14 ՇԵՆՔԻ  Հ.6 ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ  ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վահրամ Հովհաննիսյանի դիմումը` 13.10.2017թ. հ.4762 առուվաճառքի պայմանագրով ձեռք բերված, Եղբայրության փողոցի հ.14 շենքի  հ.6 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N18102017-01-0328 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:       
Համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված 26.01.2018թ.հ.ԱՏ-24/01/2018-4-0014 տեղեկանքի՝ Եղբայրության փողոցի հ.14 շենքի հ.6 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 403104 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի  466-րդ և  468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածով.
1.Լիազորել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ա. Սարգսյանին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Վահրամ Հովհաննիսյանի հետ կնքել համաձայնագիր` Եղբայրության փողոցի հ.14 շենքի հ.6 ավտոտնակի  զբաղեցրած 19.0քմ մակերեսով հողամասի համար 22.08.2005թ. կնքված վարձակալության հ.2305/6-ՊՓ պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին՝ ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխությունն ու լրացումը.
1)պայմանագրում <<Օլյա Հարությունովա>> բառերը փոխարինել <<Վահրամ Հովհաննիսյան>> բառերով.
2)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության  ժամկետը երկարացվել է մինչև 2021 թվականի հունվարի 1-ը>>:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` ՀՀ վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
 

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                            Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ