Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.02.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  

  512-Ա  23.02.2017թ.


ԹԵՎՈՍՅԱՆ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 19.64ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԴԱՏ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


 Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Տրդատ Մկրտչյանի դիմումը՝ թեթև կոնստրուկցիայով հասարակական նշանակության շինության  իրականացման նպատակով, Թևոսյան փողոցին հարող տարածքում գտնվող` 19.64քմ մակերեսով հողամասը, կառուցապատման իրավունքով իրեն տրամադրելու մասին:    
Քննարկվող հողամասը գտնվում է տարածագնահատման 7-րդ գոտում, համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված է նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում։  
Հիմք ընդունելով ՀՀ հողային օրենսգրքի 481 հոդվածի 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> հ.286 որոշման 46.2 կետի ա) ենթակետը, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի  հ.2387-Ն որոշումը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածները, Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ հաստատված ծրագիրը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 16.12.2017թ. հ.18-06/1-Մ-839 եզրակացությունը.
1.Թևոսյան փողոցին հարող տարածքում, Տրդատ Մկրտչյանին ՝ 19.64քմ մակերեսով հողամասի նկատմամբ մինչև 2020թ. հունվարի 31-ը ժամկետով տրամադրել կառուցապատման իրավունք՝ տարեկան վարձավճար սահմանելով տվյալ հողամասի կադաստրային արժեքի 5/հինգ/ տոկոսի չափով։
2.Թևոսյան փողոցին հարող տարածքում գտնվող, Տրդատ Մկրտչյանին տրամադրվող` 19.64քմ մակերեսով հողամասին տրամադրել`<<Թևոսյան փողոց, հ.81>>  հասցեն։
3.Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված  հատակագծով:
4.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ՝ Արսեն Ամյանին, Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հողօգտագործողի  հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր:
5.Ընդունել ի գիտություն, որ հողամասի կառուցապատման   պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
6.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին` սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել  անշարժ գույքի  պետական ռեգիստրի ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին։
7.Սույն որոշումը կարող է  վարչական  կարգով բողոքարկվել  Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա  ժամկետում:
8.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
9.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
              

                                               
            
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ