Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  

516-Ա  15.02.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 07-Ի Հ.386-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 


Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, հաշվի առնելով քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2018 թվականի փետրվարի 07-ի «Երևանի Նորքի 1-ին նրբանցքի հ.26/2 բնակելի տան և հողամասի նկատմամբ Վալենտինա Զավենի Խանգելդյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.386-Ա որոշման վերնագրում, նախաբանում, 1-ին կետում «Վալենտինա Զավենի Խանգելդյանի» բառերը փոխարինել «Վալենտինա Զավենի Խանգալդյանի» բառերով:  
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                              Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ