Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.02.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  


525-Ա  23.02.2017թ.


ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ Հ.Հ.14, 31Ա ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի Հ.2911-Ա  
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ Հ.10 ԵՐԹՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. օգոստոսի  16-ի հ.762 որոշմամբ հաստատված կարգի 58-րդ կետով, 62-րդ կետի 1-ին ենթակետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի 21.02.2017թ. հ.14/8347Հ զեկուցագիրը.
1.Դադարեցնել «Առինջ» ՓԲԸ-ի՝ Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.14 երթուղու սպասարկման իրավունքը։
2.Դադարեցնել «Դավիթ երթուղային տաքսի» ՓԲԸ-ի՝ Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.31Ա երթուղու սպասարկման իրավունքը։
3.Երևանի քաղաքապետի 2012 թվականի մարտի 30-ի «Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցը հաստատելու մասին» հ.2911-Ա որոշման.
1)N 2 հավելվածից հանել միկրոավտոբուսային հ.14 երթուղին.
2)N 1 հավելվածը լրացնել նոր հ.10 երթուղով.
3)N 1 հավելվածում ընդգրկված ավտոբուսային հ.հ.12, 15 երթուղիները շարադրել հետևյալ խմբագրությամբ
4.Թույլատրել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին, ժամանակավորապես (6 ամիս ժամկետով), սպասարկելու Երևանի ներքաղաքային ավտոբուսային հ.10 երթուղին, 100 (հարյուր) դրամ ուղեվարձով, ընկերությանը պատկանող ավտոբուսներով՝ համաձայն հավելվածի։
5.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին.
1) լուծել «Առինջ» ՓԲԸ-ի հետ Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.14 երթուղու համար կնքված՝ ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագիրը.
2)Երևանի քաղաքապետի անունից Երևանի ներքաղաքային ավտոբուսային հ.10 երթուղու համար «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հետ կնքել ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմա-նագիր` 6 (վեց) ամիս ժամկետով։
6.Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին.
1)լուծել ներքաղաքային միկրոավտոբուսային հ.14 երթուղու համար «Առինջ» ՓԲԸ-ի և ներքաղաքային միկրոավտոբուսային հ.31Ա երթուղու համար «Դավիթ երթուղային տաքսի» ՓԲԸ-ի հետ կնքված՝ երթուղու սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրերը։
2)«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հետ կնքել Երևանի ներքաղաքային ավտոբուսային հ.10 երթուղու սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր 6 (վեց) ամիս ժամկետով և կազմակերպել երթուղու աշխատանքը.
3)պայմանագրի մեկ օրինակը ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչություն։
7.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:
8.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի խորհրդական Ա.Գևորգյանը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                            Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ