Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.01.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


54-Ա 15.01.2021թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 2529-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ կետերով և 34-րդ հոդվածի 1-ին մասով`
1. Երևանի քաղաքապետի 2017 թվականի հուլիսի 24-ի «Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշման հավելվածի 40-րդ կետով նախատեսված գործառույթների կատարումն ապահովող միջոցառումների մասին» հ.2529-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի հ.315-Ն որոշման հավելվածի 40-րդ կետով նախատեսված գործառույթների կատարումն ապահովող միջոցառումների մասին».
2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի հ.315-Ն որոշման հավելվածի 40-րդ կետով սահմանված է, որ հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ հանրային սննդի օբյեկտին հարակից, Երևան համայնքին պատկանող ընդհանուր օգտագործման տարածքներում հանրային սննդի ժամանակավոր-սեզոնային (մարտի մեկից մինչև դեկտեմբերի մեկը) ծառայությունների կազմակերպման համաձայնությունը տալիս է Երևանի քաղաքապետը՝ սահմանելով տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները».
3) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված համաձայնության վերաբերյալ կնքվում է համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագիր, վարձավճարի չափը սահմանելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով սահմանված շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 3 տոկոսի չափով՝ տվյալ սեզոնի համար».
4) որոշման 2-րդ կետում՝ «մարտի մեկից մինչև նոյեմբերի տասնհինգը» բառերը փոխարինել «մարտի մեկից մինչև դեկտեմբերի մեկը» բառերով.
5) որոշման 5-րդ կետում` «2020 թվականի» բառերը փոխարինել «2021 թվականի» բառերով։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                                                     Հ.ՍԱՐԳՍՅԱՆ