Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
542-Ա  16.02.2018թ.

ԱՆԱՀԻՏ ԲԱԿՈՒՆՑԻ, ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Անահիտ Բակունցի և Արթուր Հակոբյանի դիմումը` Ազատության պողոտայի հ.6 շենքի տարածքում գտնվող, սեփականության իրավունքով իրենց պատկանող հ.7 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 14.11.2013թ. հ.14112013-01-0014 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու  մասին:
Ազատության պողոտայի հ.6 շենքի հ.7 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 690,285  ՀՀ դրամ:
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածի դրույթներով.
1.Լիազորել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արթուր Ստեփանյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի  անունից, Անահիտ Բակունցի և Արթուր Հակոբյանի հետ կնքել համաձայնագիր՝ Ազատության պողոտայի հ.6 շենքի հ.7 ավտոտնակի զբաղեցրած 19,4քմ մակերեսով հողամասի համար 2005 թվականի մայիսի 26-ին կնքված հողամասի  վարձակալության հ.2257 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին.
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2021 թվականի  հունվարի 1-ը:>>.
2)պայմանագրի 4.2 ենթակետից հանել <<(այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու  կապիտալ շինարարություն)`>> բառերը.
3)պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին>> բառերը:     
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել  Երևանի  քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով` ՀՀ վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                      Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ