Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
552-Ա  16.02.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ 20-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.4/4  ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԼԱՎԻԿ ԺՈՐԱՅԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ,ԿԱՐԵՆ ՍԼԱՎԻԿԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ,ԳԱՅԱՆԵ ՍԼԱՎԻԿԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 279.3ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սլավիկ Ժորայի Գասպարյանի (ծնված 19.05.1951թ.), Կարեն Սլավիկի Գասպարյանի(ծնված 28.08.1979թ.), Գայանե Սլավիկի Գասպարյանի (ծնված 11.07.1976թ.) դիմումը։ Երևանի Նուբարաշենի 20-րդ փողոցի հ.4/4  հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 691.73քմ, որից 112.7քմ մակերեսով հողամասը Սլավիկ Ժորայի Գասպարյանին, Կարեն Սլավիկի Գասպարյանին, Գայանե Սլավիկի Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասն է:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 14.12.2017թ. հ.1-0335, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 20.12.2017թ. հ.16381 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 12.02.2018թ. հ.20-Ել-89 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Նուբարաշենի 20-րդ փողոցի հ.4/4  բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում  է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի  ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշումով.
1.Վերականգնել Երևանի Նուբարաշենի 20-րդ փողոցի հ.4/4 հասցեում Սլավիկ Ժորայի Գասպարյանի, Կարեն Սլավիկի Գասպարյանի, Գայանե Սլավիկի Գասպարյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած  հողամասի հողահատկացման հիմքերը 112.7քմ մակերեսով հողամասի չափով, բնակելի տանը կից հողամասի սեփականության իրավունքը 300քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 412.7քմ մակերեսով հողամասի և 579.03քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Սույն որոշման 1-ին կետում նշված 300քմ մակերեսով  հողամասից ավել օգտագործվող 279.03քմ մակերեսով հողամասը տարածագնահատման 9-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Սլավիկ Ժորայի Գասպարյանին, Կարեն Սլավիկի Գասպարյանին, Գայանե Սլավիկի Գասպարյանին:
3.ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Նուբարաշենի 20-րդ փողոցի հ.4/4 հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և բնակելի կառուցապատման։»
4.Նուբարաշենի 20-րդ փողոցի հ.4  հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Նուբարաշեն 20-րդ փողոց հ.4/4  տուն>>։
5.Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին՝ Երևանի քաղաքապետի անունից Սլավիկ Ժորայի Գասպարյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։
6.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
7.Ընդունել ի գիտություն, որ
1)ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում հողամասի առուվաճառքի պայմանագրի վրա, եթե դրա բոլոր պայմանները շարադրված են ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, չի պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով,
2)հողամասի առուվաճառքի պայմանագիրն ենթակա է նոտարական վավերացման, եթե դրա պայմանները շարադրված չեն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ դրանից ծագող իրավունքները <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան նշված պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում։
8.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
9.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
10.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական` Հ.Մուրադյանի վրա։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                      Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ