Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


611-Ա 21.02.2020թ.


Մ. ԽՈՐԵՆԱՑՈՒ ՓՈՂՈՑԻ Հ. 48 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ
ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Տիգրան Հակոբյանի լ/ա Կարեն Պետրոսյանի դիմումը՝ սեփականության իրավունքով Տիգրան Հակոբյանին պատկանող, Մ. Խորենացու փողոցի հ.48 հասցեում գտնվող շինության /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 02.09.2019թ. հ.02092019-01-0201 վկայական) զբաղեցրած հողամասի գործառական նշանակությունը փոխելու մասին:
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ հողամասը բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ խառը կառուցապատման գոտում է, որն իր մեջ ներառում է և բնակելի և հասարակական կառուցապատում՝ ընդհանուր օգտագործման տարածքների հավասարաչափ համադրությամբ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման N 1 հավելվածի 7-րդ կետով և 2015 թվականի մարտի 19-ի հ.596-Ն որոշմամբ հաստատված կարգի 49-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետի 2019 թվականի սեպտեմբերի 26-ի հ. 3485-Ա որոշումը, ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 10.10.2019թ հ.Կ-10102019-01-0045 որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 04.02.2020թ. հ.18-06/1-Պ-141 եզրակացությունը.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշման համաձայն՝ Մ. Խորենացու փողոցի հ.48 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը սահմանել խառը կառուցապատման:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                            Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ