Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


613-Ա 21.02.2020թ.


ՍԱՐԻ ԹԱՂԻ 5-ՐԴ ՇԱՐՔԻ Հ.95 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ
ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ, ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հարություն Հակոբյանի լ/ա Արմեն Աբովյանի դիմումը՝ Սարի թաղի 5-րդ շարքի հ.95 հասցեում գտնվող, Հարություն Հակոբյանին պատկանող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ հաստատելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 09.07.2019թ. հ.Հ-10629 տեղեկանքը և ըստ օրենքի ժառանգության իրավունքի 14.10.2019թ. հ.22075 վկայագիրը:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Սարի թաղի 5-րդ շարքի հ.95 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազ-մում է 268.4քմ /արխիվային տեղեկանքում ամրագրված՝ 300.0քմ մակերեսի փոխարեն/։
Քննարկվող հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1), 2), 3) կետերով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և գտնվում է հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 5-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի 2387-Ն որոշմամբ, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, 64-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետով, 16-րդ մասով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապե-տության և քաղաքաշինության վարչության 30.01.2020թ. հ.18-06/78 եզրակացությունը.
1.Վերականգնել Սարի թաղի 5-րդ շարքի հ.95 հասցեում գտնվող հողամասի հողհատկացման հիմքերը՝ 268.4քմ մակերեսի չափով։
2. Սահմանել, որ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ սույն որոշման 1-ին կետում նշված 268.4քմ մակերեսով հողամասն օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում է Հարություն Հակոբյանին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշման համաձայն՝ Սարի թաղի 5-րդ շարքի հ.95 հասցեում գտնվող 268.4քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ սահմանել բնակելի կառուցապատման:
4. Սահմանել, որ Սարի թաղի 5-րդ շարքի հ.95 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
5. Սարի թաղի 5-րդ շարքի հ.95 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել «Սարի թաղ, 5-րդ շարք, հ.95/1» հասցեն:
6.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
7.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին:
8.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
9.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
10. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ