ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


621-Ա 21.02.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Երևանի կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի լիազորված անձ Կարինե Դեմիրճյանի 10.02.2020 թվականի դիմումը, ինչպես նաև տեղական տուրքը վճարված լինելու հանգամանքը, հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը, Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N179-Ն որոշման 1-ին կետի 14-րդ ենթակետը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի
N1617-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետերով՝
1.Թույլատրել «Երևանի կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը՝ ֆիրմային անվանման մեջ և կոնյակի արտադրության անհատականացման միջոց հանդիսացող ապրանքային նշանում օգտագործել Երևանի անվանումը:
2. Ընդունել ի գիտություն, որ «Երևանի կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերության անվանման մեջ և կոնյակի արտադրության անհատականացման միջոց հանդիսացող ապրանքային նշանում Երևանի անվանումը յուրաքանչյուր հաջորդ տարվա ընթացքում կարող է օգտագործվել միայն այդ տարվա համար նախատեսված տեղական տուրքը վճարելու դեպքում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ.Սարգսյանը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                  Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ