Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


625-Ա 21.02.2020թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 14-րդ հոդվածով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի տեղակալի 06.02.2020թ. հ.12-2122 գրությունը.
1. Հաստատել «Երևանի հ.103 մանկապարտեզ» և «Երևանի հ.119 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի և սույն որոշման 1-ին կետում նշված համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների վրա:
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Հ.Սարգսյանի վրա:
4. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 1-ից:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ