Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

24.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


630-Ա 24.02.2020թ.

 

ԱՐԻՆ-ԲԵՐԴԻ ՓՈՂՈՑԻ Հ.12 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ
ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ
ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արսեն Բաբաջանյանի դիմումը՝ Արին-Բերդի փողոցի հ.12 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.01072014-01-0201 վկայականը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված ԱՏ-21102019-01-0857 (գաղտնաբառ՝ 48OK4WYATWWU) տեղեկանքը:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող շինությունների փաստացի զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 4774.38քմ, վկայականում ամրագրված՝ 4052.99քմ մակերեսի փոխարեն: Ավելի օգտագործվող՝ 721.39քմ մակերեսով հողամասի ճշգրիտ տեղադիրքը հնարավոր չէ որոշել:
Քննարկվող հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2 և 3 կետերի պահանջներին, ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 8-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 31.01.2020թ. հ.18-06/80 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Արին-Բերդի փողոցի հ.12 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 4774.38քմ, որից՝ 721.39քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) Արսեն Բաբաջանյանին՝ տարածագնահատման 8-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 2120887 (երկու միլիոն հարյուր քսան հազար ութ հարյուր ութսունյոթ) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2. Հողամասի սահմանները որոշվում են 4774.38քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված միասնական հատակագծով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված գլխավոր հատակագծերը։
3. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատ-ված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Արին-Բերդի փողոցի հ.12 հասցեում գտնվող 4774.38քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ արդյունաբերական օբյեկտների։

4. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, Արսեն Բաբաջանյանի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։
5. Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարվելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած:
6. Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
8. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
9. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ