Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

24.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


631-Ա 24.02.2020թ.

 

ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Գոռհակ Թրեյդ» ՍՊԸ-ի լ/ա Հ.Կարաքեհյանի դիմումը՝ Գ.Բաշինջաղյան փողոցի հ.175/7 հասցեում, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող խանութի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 07.09.2018թ. հ.10092018-01-0184 վկայական/ զբաղեցրած հողամասի ընդլայնման նպատակով, առանց հրապարակային սակարկությունների, ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս օտարելու մասին:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ ընդլայնման նպատակով, լրացուցիչ տրամադրման համար քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 3.26քմ /հողամասի ծածկագիրն է՝ 01-001-216-001, որը ներառված է Երևան քաղաքի ավագանու կողմից հաստատված օտարման ենթակա ծածկագրերի ցանկում՝ 2012թ. մարտի 5-ի հ.446-Ն որոշում, տող՝ 12922/, որի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, որ այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկա /ՀՀ կառավարության 2016թ. մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետ, այն է` օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքից, ռելիեֆից կամ չափերից ելնելով՝ քաղաքաշինական նորմերին համապատասխան, այն կարող է օգտագործվել բացառապես ընդլայնվող հողամասի վրա գտնվող շենքի կամ շինության սպասարկման կամ դրանց վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով/:
Քննարկվող հողամասը՝ ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծի համաձայն՝ գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ խառը կառուցապատման գոտում, ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, համապատասխանում է նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2 և 3 կետերի պահանջներին, գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 7-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ ենթակետով, ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով, Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 23.01.2020թ. հ.18-06/1-Կ-116 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Գ.Բաշինջաղյան փողոցի հ.175/7 հասցեին կից հողամասի փաստացի մակերեսը կազմում է 3.26քմ:
2. Գ.Բաշինջաղյան փողոցի հ.175/7 հասցեին կից՝ 3.26քմ հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
3. Գ.Բաշինջաղյան փողոցի հ.175/7 հասցեին կից՝ 3.26քմ հողամասին տրամադրել «Բաշինջաղյան փողոց, հ.175/9» հասցեն:
4. ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ Գ.Բաշինջաղյան փողոցի հ.175/7 հասցեին կից՝ 3.26քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել հասարակական կառուցապատման:
5. Գ.Բաշինջաղյան փողոցի հ.175/7 հասցեին կից՝ 3.26քմ հողամասի նկատմամբ Երևան համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցում կատարելուց հետո, այն ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) «Գոռհակ Թրեյդ» ՍՊԸ-ին` տարածագնահատման 7-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 14.749 ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
6.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` Երևանի քաղաքապետի անունից, «Գոռհակ Թրեյդ» ՍՊԸ-ի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
7.Գ.Բաշինջաղյան փողոցի հ.175/7 և հ.175/9 հասցեներում գտնվող գույքերին, որպես մեկ գույքային միավորի տրամադրել «Բաշինջաղյան փողոց, հ.175/7» հասցեն:
8 Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին:
9. Սույն որոշման 1-ին կետում նշված 3.26քմ հողամասի նկատմամբ Երևան համայնքի անվամբ սեփականության իրավունքը պետական գրանցման ենթարկվելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցել հողամասը ձեռք բերողին՝ ծանուցումը ստանալու պահից հողամասի կադաստրային արժեքը 15-օրյա ժամկետում վճարելու պարտավորության մասին:
10.Սահմանել, որ սույն որոշման 9-րդ կետում նշված ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
11. Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/:
12. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
13. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
14. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ