Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

658-Ա 11.03.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՍԱՐԻ ԹԱՂԻ 3-ՐԴ ՇԱՐՔԻ Հ.35/1 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ
ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՔԱՅԵԼ ԱՆԱՍՏԱՍԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ,ԳՈՀԱՐ ՆՈՐԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ,ՄԱՐԻՆԵ ՅԱՇԱՅԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Միքայել Անաստասի Կարապետյանի(ծնված 30.11.1987թ.),Գոհար Նորիկի Հարությունյանի(ծնված 06.09.1966թ.), Մարինե Յաշայի Գրիգորյանի (ծնված 27.06.1989թ.) դիմումը։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 20.12.2018թ. հ.1-0064, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 23.11.2018թ. հ.21637 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 25.12.2018թ. հ.20-Ել-1492 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Սարի թաղի 3-րդ շարքի հ.35/1 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Սարի թաղի 3-րդ շարքի հ.35/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Միքայել Անաստասի Կարապետյանի, Գոհար Նորիկի Հարությունյանի, Մարինե Յաշայի Գրիգորյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 171.9քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 171.9քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սարի թաղի 3-րդ շարքի հ.35 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Սարի թաղ 3-րդ շարք հ.35/1 տուն>>:
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ