Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.01.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


66-Ա 18.01.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի Հ.4939-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և հիմք ընդունելով 28.12.2020թ. տրված հ.16345 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, ՀՀ Երևան նոտարական տարածքի նոտար Նունե Ռազմիկի Սարգսյանի 28.12.2020թ. որոշումը, ինչպես նաև Մանվել Մելոյանի դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հողամասերն ուղղակի վաճառքով օտարելու մասին» հ.4939-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 335-րդ տողում` «Գևորգյան Բազարնիկ» բառերը փոխաինել «Մելոյան Մանվել» բառերով, իսկ «AE 0223676» բառերը՝ «AR 0367134» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                           Հ.ՍԱՐԳՍՅԱՆ