Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.02.2013

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

 

692-Ա, 21.02.2013թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի հ.4664-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը, և հաշվի առնելով աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 13.02.2013թ. հ.18-06/1-Մ-71 եզրակացությունը.
1. Երևանի քաղաքապետի 2012 թվականի հունիսի 18-ի «Իսահակյան փողոցի հ.28 հասցեում գտնվող հ.12 ավտոտնակի զբաղեցրած, վարձակալության իրավունքով տրամադրված հողամասի նկատմամբ գնման նախապատվության իրավունք տրամադրելու, հողամասն ընդլայնելու և դրանք ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.4664-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման նախաբանի 2-րդ պարբերությունում «5.92» թվերը փոխարինել «120.99» թվերով, իսկ 3-րդ պարբերությունում և 3-րդ կետում «143.92քմ/138.0+5.92/» թվերն ու բառերը փոխարինել «258.99քմ /138.0քմ+120.99քմ/» թվերով և բառերով.
2) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«2. Սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրի պետական գրանցում կատա-րելուց հետո, Իսահակյան փողոցի հ.28 շենքի հ.12 հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 138.0քմ, ինչպես նաև հողամասին կից, ընդլայնման նպատակով տրամադրվող 120.99քմ մակերեսներով հողամասերն՝ ընդամենը 258.99քմ /138.0քմ+120.99քմ/, առանց հրապարակային սակարկությունների, ուղղակի վաճառքի միջոցով, հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքով, որը կազմում է 10 100 610 (տասը միլիոն հարյուր հազար վեց հարյուր տասը) ՀՀ դրամ օտարել Կամո Մովսեսյանին (Երևանի քաղաքա-պետարանի 900015211320 հաշվեհամարին)».
3) որոշման 6-րդ կետում նշված 15-օրյա ժամկետը հաշվարկել սույն որոշման ընդունման օրվանից։
2. Չեղյալ համարել նախկինում թողարկված հ.1681-2012 հատակագիծը։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                        Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ