Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.01.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


7-Ա 13.01.2021թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԸ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՏԱԲՆԵՐԻ ՊԵՏԵՐԻ ՀԵՏ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետով, «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետով և 14-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետով, ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի N 46-Ն որոշմամբ, ինչպես նաև Երևան քաղաքի կառավարման մարմինների և կազմակերպությունների ղեկավարների` քաղաքացիական պաշտպանության պետերի պատրաստվածության հետագա կատարելագործման նպատակով`
1. Հաստատել՝
1) Երևան քաղաքի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2021 թվականի հիմնական միջոցառումների պլանը՝ համաձայն հ.1 հավելվածի.
2) Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության (այսուհետ՝ ՔՊ) ծառայությունների շտաբների պետերի հետ 2021 թվականի հրամանատարական պատրաստության պարապմունքների անցկացման ծրագիրը՝ համաձայն հ.2 հավելվածի:
2. Սահմանված ժամկետներում և կարգով Երևանի քաղաքապետի ղեկավարությամբ կազմակերպել և անցկացնել հ.1 հավելվածի 8.1.1 և 8.2.1 կետերով նախատեսված հրամանատարաշտաբային և շտաբային ուսումնավարժությունները:
3. Նշանակել՝
1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ՝ ՀՀ ԱԻՆ) փրկարար ծառայության (այսուհետ՝ ՓԾ) Երևան քաղաքի փրկարարական վարչության (այսուհետ՝ ԵՓՎ) պետին հ.1 հավելվածի 8.3.1 կետով նախատեսված ցուցադրական հատուկ մարտավարական ուսումնավարժության ղեկավար.
2) Համապատասխան վարչական շրջանների ղեկավարներին՝ հ.1 հավելվածի 8.2.2 կետով վարչական շրջաններում նախատեսված շտաբային ուսումնավարժությունների ղեկավար:
4. Երևան քաղաքի ՔՊ ծառայությունների պետերին և տարահանման հանձնաժողովի նախագահին՝ սույն որոշումն ընդունելուց հետո 15-օրյա ժամկետում համաձայնացնել ԱԻՆ ՓԾ ԵՓՎ պետի հետ և Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնել Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության համապատասխան ծառայության և տարահանման հանձնաժողովի արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2021 թվականի հիմնական միջոցառումների պլանները:
5. Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին՝
1) ապահովել՝ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում վերապատրաստման դասընթացներին աշխատակազմերի նորանշանակ պաշտոնատար անձանց մասնակցությունը.
2) առաջարկել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային անցկացնել վարչական շրջանների կազմակերպությունների ՔՊ շտաբի պետերի հետ հրամանատարական պատրաստության պարապմունքներ:
6. Առաջարկել Երևան քաղաքի կազմակերպությունների ղեկավարներին՝ Երևանի քաղաքապետի որոշումն ընդունելուց հետո, 20-օրյա ժամկետում, համաձայնացնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հետ և հաստատել կազմակերպության արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2021 թվականի հիմնական միջոցառումների պլանը:
7. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել Երևանի քաղաքապետին:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                                  Հ.ՍԱՐԳՍՅԱՆ