Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

29.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ


N 3817-Ա, 29.07.2013թ.

 <<ԱՐԵՎ>> ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ  ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    
 
<<Արև>> գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերությունը /այսուհետ` ՓԲԸ/   դիմել է Երևանի քաղաքապետարան՝ Ադանայի փողոցի հ.1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող հողամասին կից, ուղղակի վաճառքի ձևով, լրացուցիչ հողամաս  օտարելու խնդրանքով:                
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 21.06.2005թ. հ.1526681 վկայականը:                      
Տարածքի տեղազննումից և  տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ ընդլայնման նպատակով լրացուցիչ տրամադրվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 6914.98քմ, որի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, որ այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկա։                    
Քննարկվող հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1), 2), 3) ենթակետերով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում և գտնվում է հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 6-րդ գոտում /ծածկագիր՝ 01-007-282-001/։                                 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> հ.286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետով, հաշվի առնելով Երևան քաղաքի ավագանու 2012թ. դեկտեմբերի 25-ի հ.580-Ն որոշմամբ ներկայացված հողամասերի օտարման ցանկի հ.3694 տողը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 17.07.2013թ. հ.18-06/2-39105 եզրակացությունը.
1. Ադանայի փողոցի հ.1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով <<Արև>> գիտաարտադրական ՓԲԸ-ին պատկանող հողամասն ընդլայնելու նպատակով, կից`6914.98քմ մակերեսով հողամասն առանց հրապարակային սակարկությունների, ուղղակի վաճառքի միջոցով օտարել ընկերությանը՝ հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքով, որը կազմում է 48128261 (քառասունութ միլիոն հարյուր քսանութ հազար երկու հարյուր վաթսունմեկ) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):             
2. Հողամասի սահմանները որոշվում են 6914.98քմ մակերեսով հողամասի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։     
3. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, <<Արև>> գիտաարտադրական ՓԲԸ-ի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:                  
4. Սահմանել, որ սույն  որոշման ընդունումից հետո հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։     
5. Ընդունել ի գիտություն, որ հողամասի առուվաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը պետական գրանցման`անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան  ստորաբաժանումում:          
6. Սույն որոշումը կարող է  վարչական  կարգով բողոքարկվել  Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից  վեց ամսվա ընթացքում, կամ դատական կարգով՝  Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա  ժամկետում։           
7. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա: 
8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:       
     
   
   ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                    Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ