Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

N 4177-Ա, 22.08.2013թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ  ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱՅԻ Հ. 28 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ  ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱՆ ԼԵՆԻՆԳՐԱԴՅԱՆ ՓՈՂՈՑԻՆ ԿԱՊՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԿԻՑ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով <<Ռիմ Գարուն>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ջ.Սարգսյանի 21.08.2013թ. դիմումը, Երևանի քաղաքապետարանի կողմից <<Ռիմ Գարուն>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2013թ. տրված հ.01/18-Ս-5137 քանդման թույլտվությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի  10-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> հ.286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի զ) ենթակետով.
1. Ընդունել ի գիտություն, որ <<Ռիմ Գարուն>> սահմանափակ պատասխանատվու-թյամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի հ.28 հասցեում (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման հ.401532 վկայական, տրված 07.06.2001թ.) գտնվող շինություններն ապամոնտաժվել են (քանդվել են)։
2. Արշակունյաց պողոտայի հ.28 հասցեում գտնվող և 26.12.2000թ. կնքված հ. 1-2370 վարձակալության պայմանագրով <<Ռիմ Գարուն>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալության իրավունքով տրված 2500.0քմ մակերեսով հողամասը փոխանակել Երևան քաղաքի Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհին կից 3000.0քմ մակերեսով հողամասով՝  պայմանագրում նախատեսելով  հողամասի գնման նախապատվության իրավունք։
3. Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
4. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, <<Ռիմ Գարուն>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել հողամասերի փոխանակման պայմանագիր։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                   Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ