Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.01.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


8-Ա 13.01.2021թ.


ՀՀ ԱԻՆ «ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ կառա¬վա¬րության 2015 թվականի հունվարի 22-ի h.46-Ն որոշման 1-ին կետով, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակազմերի պատրաստվածության կատարելագործման նպատակով.
1.Հաստատել ՀՀ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ում, 2021 թվականի ուսումնական տարում, Երևանի քաղաքապետարանի և համայնքային ենթակայության կազմակերպությունների ղեկավար աշխատողների և մասնագետների պատրաստման պլանը՝ համաձայն հավելվածի:
2.Երևանի վարչական շրջանների ղեկավարներին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների, շինարարության և բարեկարգման, տրանսպորտի, առողջապահության, մշակույթի և տուրիզմի, հանրակրթության վարչությունների պետերին, «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենին՝ ապահովել աշխատակիցների մասնակցությունը սույն որոշման 1-ին կետով հաստատված պլանով նախատեսված դասընթացներին:
3.Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս.Հարությունյանին:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                                     Հ.ՍԱՐԳՍՅԱՆ