Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

80-Ա 16.01.2020թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԴԱՎԹԱՇԵՆ, ԷՐԵԲՈՒՆԻ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՊԵՏԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2.1-րդ մասով, Երևանի քաղաքապետի 2009 թվականի սեպտեմբերի 11-ի N 8187-Ա որոշմամբ.
1.Հաստատել Երևանի Դավթաշեն, էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա և Նորք-Մարաշ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժինների պետերի համայնքային ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար 2020թ. հունվարի 17-ին ժամը 10.00-ին նախատեսված մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի կազմը (կցվում է)։
2.Հանձնաժողովի նախագահ նշանակել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանին:
3.Ատեստավորման հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար Երևանի քաղաքապետի կողմից լիազորված անձ նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի առաջատար մասնագետ Արմինե Բուլղադարյանին:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                   Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ