Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.03.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  

820-Ա 06.03.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի Հ.301-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, հաշվի առնելով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 19/02/2018թ. տրված հ.Կ-14/02/2018-4-0017 գրությունը, «ԱՐՏԱՍԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից 23.02.2018թ. տրված շինության արտաքին չափերի վերաբերյալ եզրակացությունը, քաղաքացի Անդրանիկ Մխիթարյանի 23.02.2018թ. հ.Մ-1381 դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2018 թվականի փետրվարի 2-ի «Ներքին Չարբախի 8-րդ փողոցի հ.36 հասցեում՝ սեփականության իրավունքով քաղաքացի Անդրանիկ Մխիթարյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.301-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/  մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)Որոշման 1–ին կետում «152.07 քառ.մետր» և «պարիսպ՝ 9.23 քառ.մետր» թվերն ու բառերը համապատասխանաբար փոխարինել «143.94 քառ.մետր» և «պարիսպ՝ 1.1 քառ.մետր» թվերով ու բառերով,
2)Որոշման 3-րդ կետի 1) ենթակետում «319347 (երեք հարյուր տասնինը հազար երեք հարյուր քառասունյոթ)» թիվն ու բառերը փոխարինել «302274 (երեք հարյուր երկու հազար երկու հարյուր յոթանասունչորս)» թվով ու բառերով,
3.Հանձնարարել աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ հետ վերադարձնել քաղաքացի Արսեն Հարությունյանի կողմից Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին վճարված 17073 (տասնյոթ հազար յոթանասուներեք) դրամ գումարը։  
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ