Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

30.03.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

875-Ա 30.03.2021թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՏՎՈԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետով.
1.«Թատրոնի համաշխարհային օրվա» կապակցությամբ, թատերարվեստի բնագավառում ունեցած զգալի հաջողությունների համար Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրել.
1) Արման Ղազարյանին /Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի դերասան/.
2) Վահան Միրաքյանին /Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան/.
3) Մերի Մովսիսյանին /Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի/.
4) Լիանա Նիկողոսյանին /Երևանի Հ.Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի դերասանուհի/.
5) Վահագն Գասպարյանին /Հ.Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի դերասան/.
6) Ժորա Մարտիրոսյանին /Երևանի կամերային պետական թատրոնի դերասան/.
7) Կարապետ Քարաջյանին /Պետական կամերային երաժշտական թատրոնի բեմադրիչ-ռեժիսոր/.
8) Մարիաննա Հովհաննիսյանին /Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի երգչախմբի մենակատար/.
9) Մարիամ Ադամյանին /Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի/.
10) Սրբուհի Բալայանին /Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասանուհի/.
11) Լիլի Էլբակյանին /Երևանի խամաճիկների պետական թատրոնի ռեժիսոր/.
12) Մանվել Սարգսյանին /Երևանի մնջախաղի պետական թատրոնի դերասան/:
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության և քարտուղարության պետերի վրա:
3.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Գ. Մելքոմ Մելքոմյանի վրա:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ