Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

5251-Ա, 22.10.2013թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱՅԻ  Հ.12/11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ  
ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Երևանի քաղաքապետի 2013թ. օգոստոսի 22-ի հ.4177-Ա որոշման 2-րդ կետի համաձայն` Արշակունյաց պողոտայի հ.28 հասցեում գտնվող, 26.12.2000թ. կնքված հ.1-2370 վարձակալության պայմանագրով <<Ռիմ Գարուն>> ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով տրված 2500.0քմ մակերեսով հողամասը փոխանակվել է Երևան քաղաքի Իսակովի պողոտայի Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհին կից 3000.0քմ մակերեսով հողամասով՝ պայմանագրում նախատեսելով հողամասի գնման նախապատվության իրավունք:
Երևանի քաղաքապետի 2013թ. օգոստոսի 22-ի հ.4177-Ա որոշման հիման վրա, հողամասերի փոխանակության 09.09.2013թ. թիվ 6666  և հողամասի վարձակալության 09.09.2013թ. թիվ 6667 պայմանագրերով <<Ռիմ Գարուն>> ՍՊԸ-ն ձեռք է բերել հողամասի գնման նախապատվության իրավունք: Հողամասի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքը ստացել է պետական գրանցում /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական հ.12092013-01-0162/: <<Ռիմ Գարուն>> ՍՊԸ-ն ի դեմս լիազորված անձ՝ Հ. Մանասարյանի, դիմել է Երևանի քաղաքապետարան` Ծովակալ Իսակովի պողոտայի հ.12/11 հասցեում գտնվող 3000.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով իրեն օտարելու խնդրանքով:
Քննարկվող հողամասը (ծածկագիր՝ 01-007-282-001) համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է տարածագնահատման 6-րդ գոտում:
 Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով և Երևան քաղաքի ավագանու 2013թ. հոկտեմբերի 9-ի հ.52-Ն որոշման 4-րդ կետով.
1.    Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի 12/11 հասցեում գտնվող, <<Ռիմ Գարուն>> ՍՊԸ-ին պատկանող 3.000քմ  /երեք հազար/ մակերեսով հողամասն (հողամասի ծածկագիր՝ 01-007-282-001, վկայական N 12092013-01-0162) ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) «Ռիմ Գարուն» ՍՊԸ-ին՝ տարածագնահատման 6-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 20.880.000 /քսան միլիոն ութ հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ և ենթակա է փոխանցման Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2.    Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանին  «Ռիմ Գարուն» ՍՊԸ-ի հետ կնքել պայմանագիր 20,880.0 հազար դրամ գումարի փոխանցման վերաբերյալ:
3.    Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` <<Ռիմ Գարուն>> ՍՊԸ-ի կողմից վճարումը կատարելուց հետո Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր:
4.    Ընդունել ի գիտություն, որ հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է  պետական գրանցման անշարժ գույքի  պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5.    Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.    Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ՝ Զ. Առաքելյանի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի  կառավարման վարչության պետ՝ Ա. Ամյանի վրա։
7.    Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                           Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ