Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ 
ՈՐՈՇՈՒՄ

5635-Ա, 11.11.2013թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ  ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆԴԻՍԱՑՈՂ  ԳՈՒՅՔԻ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՀԱՂԹՈՂԻՆ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 463-րդ, 464-րդ հոդվածները և Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 12-ի հ.1541-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 32-րդ կետը.
1. 2013թ. նոյեմբերի 7-ին կայացած գույքի վարձակալությամբ տրամադրման աճուրդի հաղթողին /վարձակալին/ տրամադրել գույք՝ համաձայն  սույն որոշման հ.1 հավելվածի:
2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` վճարման ենթակա գումարների վճարումները սահմանված ժամկետում ու կարգով կատարելուց հետո աճուրդում հաղթողի հետ կնքել գույքի վարձակալության  պայմանագիր:
3. Ընդունել ի գիտություն, որ գույքի վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման և ֆինանսական վարչությունների պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                        Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ