Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.03.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ 

   
931-Ա  22.03.2017թ. 

 
ԴԱԼՄԱՅԻ  ԱՅԳԻՆԵՐՈՒՄ  ԳՏՆՎՈՂ,   2005  ԹՎԱԿԱՆԻ  ՕԳՈՍՏՈՍԻ  1-ԻՆ ԿՆՔՎԱԾ  ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ  ԾԱՎԱԼԵԼՈՒ  ՆՊԱՏԱԿՈՎ  ՀՈՂԱՄԱՍԵՐԸ  ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ  ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հ.103  ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ  ԺԱՄԿԵՏԸ  ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Էմիլ և Լիլիթ Հարությունյանների համատեղ դիմումը` Դալմայի  այգիներում գտնվող, վարձակալության  իրավունքով  իրեն տրամադրված  1000.0քմ  մակերեսով հողամասի համար կնքված պայմանագրի գործողության ժամկետն երկարացնելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական  գրանցման  հ.03042015-01-0138 վկայականը:                                     
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 21-ի հ.1530-Ն և 2015 թվականի հունիսի 25-ի հ.703-Ա որոշումներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության    22.06.2016թ. հ.18-06/1-Հ-3661  եզրակացությունը.  
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Էմիլ և Լիլիթ Հարությունյանների  հետ  կնքել  համաձայնագիր՝ Դալմայի այգիներում գտնվող, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը  վարձակալության  հանձնելու մասին 01.08.2005թ. կնքված հ.103  պայմանագրում  փոփոխություններ  ու լրացում  կատարելու մասին`
1)պայմանագրի 16-րդ կետը, շարադրել հետևյալ բովանդակությամբ.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև  2025  թվականի դեկտեմբերի 31-ը.>>.
2)պայմանագրի 7-րդ կետը լրացնել նոր՝ 7.5 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
<<7.5 <<Դալմայի այգիների>> 256հա տարածք զբաղեցնող անտառային նշանակության հողերի սահմաններում հնագիտական, պատմամշակութային և բնապահպանական նշանակություն ունեցող հանգստի և ժամանցի համալիր  (լանդշաֆտային պարկ) ստեղծելու նպատակով համապատասխան ծրագրի հաստատման կամ ընդունման և այդ տարածքում քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով շինարարական աշխատանքների մեկնարկի դեպքում վարձատուն իրավունք ունի սահմանված կարգով  միակողմանի հրաժարվել պայմանագրից, որի մասին հողօգտագործողին ծանուցվում է երկու ամիս առաջ: Տվյալ դեպքում պայմանագիրը համարվում է լուծված՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի  466-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով:>>.
3)պայմանագրի 9-րդ կետով նախատեսված հողամասի տարեկան վարձավճարը հաշվարկել տվյալ հողամասի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով:
2.Ընդունել ի  գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում  նշված  համաձայնագրից  ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում  կամ դատական կարգով՝ երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի ճարտարապետության  և  քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման  վարչությունների  պետերի  վրա:
5.Սույն  որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի  քաղաքապետարանի  աշխատակազմի  քարտուղարը:
     
      


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ