Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.03.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

937-Ա  23.03.2017թ.   

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017Թ. ՄԱՐՏԻ 02-Ի Հ.630-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված 28.02.2017թ. հ.18-06/Ի-57 եզրակացությունը.
1.Երևանի քաղաքապետի 2017թ. մարտի 02-ի  «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.630-Ա որոշման 1-ին կետում «բնակելի տուն» բառերը փոխարինել «հասարակական շինություն» բառերով:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։


     
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                            Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ