Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

10.01.2019

ԵՐԵՎԱՆԻ    ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ  

1-Ա    10.01.2019թ.

«ԵՔ-ԷԱՃԾՁԲ-19/34» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի կողմից ներկայացված 2019 թվականի համար նախատեսված հակավիրուսային համակարգի և սպասարկման ծառայությունների գնման հայտը.
1.Ձևավորել «ԵՔ-ԷԱՃԾՁԲ-19/34» ծածկագրով էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ա. Մկրտչյան    Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարության պետ /հանձնաժողովի նախագահ/    
Ա. Ղարիբյան    «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի համակարգչային ցանցի սպասարկման բաժնի պետ
Ա. Մարոնյան    «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի համակարգչային ցանցի սպասարկման մասնագետ
2.Էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Ն. Կիրակոսյանին։
3.Սահմանել, որ էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հունվարի 11-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Հ. Սարգսյանը:



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ