Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

14.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ


101-Ա 14.02.2020թ.


«ԵՔ-ԳՀԱՊՁԲ-20/53» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված տնտեսական ապրանքների գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-20/53» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Թ. Երկանյան Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ /հանձնաժողովի նախագահ/
Հ. Հարությունյան Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ
Գ. Հակոբյան Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ
Ա. Կիրազյան Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ
Մ. Թերզյան Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի տեխնիկական անձնակազմի համակարգչային տեխնիկայի սպասարկող
2. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Ի. Եղիազարյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. փետրվարի 19-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցման ընղթացակարգի գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանը:

  

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                 Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ