Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

02.10.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ


1012-Ա 02.10.2020թ.


«ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ «ՆՄԲԿ-ԲՄԱՊՁԲ-20/23» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն հրամանի 177-րդ կետով.
1.Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնին՝ հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2020 թվականի փետրվարի 18-ի N527-Ա որոշման N2 հավելվածի 25-րդ կետը՝ 2020 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 9-ը «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացնել «ՆՄԲԿ-ԲՄԱՊՁԲ-20/23» ծածկագրով գնման գործընթացի աուդիտ։
2. «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում աուդիտ իրականացնելու նպատակով ընդգրկել աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետներ Ա. Ավետիսյանին (խմբի ղեկավար) և Կ. Հովհաննիսյանին:
3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                         Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ