Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

14.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ


102-Ա 14.02.2020թ.


«ԵՔ-ԲՄԱՊՁԲ-20/7» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի կողմից ներկայացված՝ առողջապահական կազմակերպությունների համար բժշկական սարքավորումների գնման հայտը`
1. Ձևավորել «ԵՔ-ԲՄԱՊՁԲ-20/7» ծածկագրով բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Կ. Բաբինյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ /հանձնաժողովի նախագահ/
Գ. Անտոնյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի տեղակալ /հանձնաժողովի անդամ/
Տ. Սարգսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության գլխավոր մասնագետ /հանձնաժողովի անդամ/
Ա. Խառատյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության առաջատար մասնագետ /հանձնաժողովի անդամ/
Զ. Գեդելյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության առաջին կարգի մասնագետ /հանձնաժողովի անդամ/
2. Բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի պետ Գ. Մուրադյանին։
3. Սահմանել, որ բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա 2020 թվականի փետրվարի 19-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Հ. Սարգսյանը:

 

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ