Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

04.12.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ


1037-Ա 04.12.2019թ.

«ԵՔ-ԳՀԱՊՁԲ-20/6» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով «Երևանի հ.175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից ներկայացված 2020 թվականի համար նախատեսվող սննդի փաթեթների գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-20/6» ծածկագրով գնանշման հարցման գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ա.Բաբաջանյան- «Երևանի հ.175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն /հանձնաժողովի նախագահ/
Գ.Ալավերդյան-  «Երևանի հ.175 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն
Ք.Բադալյան- «Երևանի հ.175 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի հաշվապահ
Պ.Սիմոնյան- «Երևանի հ.175 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցիչ
Ն.Գսպոյան- «Երևանի հ.175 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն տնտ. գծով
2. Գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Ա.Համբարձումյանին:
3. Սահմանել, որ գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 10:30-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցման գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ             Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ