Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

10.12.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ


1052-Ա 10.12.2019թ.

«ԵՔ-ԳՀԱՊՁԲ-20/11» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված 2020 թվականի համար նախատեսվող գրենական ապրանքների գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-20/11» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Գ. Գևորգյան- Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ /հանձնաժողովի նախագահ/
Թ. Բերբերյան- Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ԿՏԲՇԿՄԱԿ բաժնի գլխավոր մասնագետ
Տ. Պետրոսյան- Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ
Ա. Երմազյան- Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ
Ք. Մարտիրոսյան- Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ
2. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Վ. Մեժունցին։
3. Սահմանել, որ գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                      Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ