Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

14.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ


107-Ա 14.02.2020թ.

 

«ԵՔ-ԳՀԱՊՁԲ-20/65» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպչական վարչության պետի կողմից ներկայացվող 2020 թվականի բյուջեով նախատեսվող մեդալների գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-20/65» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.

Ա. Վարդանյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ /հանձնաժողովի նախագահ/
Ռ. Գյոզալյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետի տեղակալ
Ա. Մովսիսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության գլխավոր մասնագետ
Ա. Խուդոյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների բաժնի առաջատար մասնագետ
Ա. Գաբոյան Երևան քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ

2. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնի պետ Բ. Արամյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. փետրվարի 20-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ