Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

29.10.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ


1084-Ա 29.10.2020թ.

 

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2020 թվականի հունվարի 14-ի հ.28-Ա որոշման 8-րդ հավելվածը (աղյուսակ 1), ինչպես նաև հաշվի առնելով Երևանի քաղաքապետի տեղակալի 19.10.2020թ. հ.02/52 գրությունը՝
1. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեով Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 09 խմբի 01 դասի «04. Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպությունների ծրագրերին» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով նախատեսված գումարներից «Ձևավորում» ՓԲԸ-ին հատկացնել 4647.6 (չորս միլիոն վեց հարյուր քառասունյոթ հազար վեց հարյուր) հազ.դրամ` Երևան քաղաքում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դրոշներով դրոշակազարդում իրականացնելու նպատակով, լիազորելով կնքելու դրամաշնորհի հատկացման պայմանագիր։
2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա։
3. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանի վրա։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              Հ.ՄԱՐՈԻԹՅԱՆ