Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

12.11.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ


1102-Ա 12.11.2020թ.

 

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2020 թվականի հունվարի 14-ի հ.28-Ա որոշման 8-րդ հավելվածը (աղյուսակ 1), ինչպես նաև հաշվի առնելով «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենի 02.11.2020թ. հ.Մ-897 գրությունը.
1.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեով Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 09 խմբի 01 դասի «04. Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպությունների ծրագրերին» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով նախատեսված գումարներից, որպես աջակցություն, «Երևանտրանս» ՓԲԸ-ին հատկացնել 6418.6 (վեց միլիոն չորս հարյուր տասնութ հազար վեց հարյուր) հազար դրամ՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում՝ ըստ ներկայացված ուղևորափոխադրամիջոցների ախտահանման կատարողական թերթիկի` «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ի կողմից հոկտեմբեր ամսին տրանսպորտային միջոցների ախտահանման աշխատանքների փոխհատուցման նպատակով՝ լիազորելով կնքելու նվիրատվության պայմանագիր։
2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա։
3. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանի վրա։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ
ՏԵՂԱԿԱԼ,ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                              ՀՐ.ՍԱՐԳՍՅԱՆ