Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

11.01.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 12-Ա   11.01.2017թ.

 ԳՈՒՅՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանարապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի հ.175-Ա որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի դրույթների կատարումն ապահովելու նպատակով.
1.Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի հ.17/8 հասցեում գտնվող` 0.037387հա և  Ծովակալ Իսակովի պողոտայի հ.17/9 հասցեում գտնվող` 0.213299հա մակերեսներով հողամասերը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից ընդունելու աշխատանքներն իրականացնելու նպատակով՝ ստեղծել գույքի ընդունման հանձնաժողով, հետևյալ կազմով՝
Հանձնաժողովի նախագահ
Երվանդ Պողոսյան  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման  վարչության հողի ընթացիկ հաշվառման և հողօգտագործման բաժնի պետ
Հանձնաժողովի անդամներ
Արմենուհի Մարտիրոսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հողհատկացման և հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ
Անահիտ Խուդոյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների բաժնի առաջատար մասնագետ
2.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։
3.Կարգադրության կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

          

                               ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ