Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

19.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
138-Ա 19.02.2021թ.


«ԵՔ-ԳՀԱՊՁԲ-21/65» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի ժ/պ-ի կողմից ներկայացված դրոշների ձեռքբերման և տեղադրման գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-21/65» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Հ. Պետրոսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի ժ/պ /հանձնաժողովի նախագահ/
Հ. Բաբաջանյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության գլխավորի մասնագետ
Ռ. Կարապետյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության առաջատար մասնագետ
Հ. Գևորգյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության առաջատար մասնագետ
Ա. Սաֆարյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության առաջին կարգի մասնագետ
2. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Վ. Մեժունցին։
3. Սահմանել, որ գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. փետրվարի 24-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                        Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ